ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը մեկնարկել է ԵԺԿ քաղաքական խմբի նիստով։ Այս մասին Ստրասբուրգից հայտնում է ԱԺ ՀՀԿ պատգամավոր, հայկական պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը։ Ըստ նրա՝ Ադրբեջանի ներկայացուցիչ Ռովշան Ռզաևն անգամ այստեղ ի ցույց դրեց իր երկրում տիրող տրամադրությունը՝ հարց բարձրացնելով Հայաստանի Իսկանդերների մասին և հրավիրելով ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոուլի ուշադրությունը Ռուսաստանի կողմից Հայաստանին տրվող աջակցությանը։ «Ինձ մնում է ավելացնել՝ Wow!»,- ֆեյսբուքում գրել է ԱԺ ՀՀԿ պատգամավոր Նաիրա Կարապետյանը։
ՀՀ պատվիրակության մեկ այլ անդամ՝ Սամվել Ֆարմանյանը տեղեկացնում է, որ ԵԽԽՎ ԵԺԿ քաղաքական խմբի նիստին բարձրացրել է նույն խմբակցության նախկին նախագահ Լուկա Վոլոնտեի հարցը. «Նա մեղադրվում է Միլանի դատախազության կողմից 2012-2014 թթ. Ադրբեջանի օգտին քաղաքական գործունեություն ծավալելու համար, ինչը հեղինակազրկում է ԵԺԿ քաղաքական ընտանիքի հեղինակությունը եվրոպացիների աչքում: Խնդրի շուրջ արձագանքեց նաև ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը