Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լևոն Հայրապետյանի դուստր Զարուհի Հայրապետյանը մանրամասներ ներկայացրեց իր և հոր վերջին հեռախոսազրույցից. «Երբ ազատվի, վերադառնալու է Արցախ եւ շարունակելու է իր բարի գործերը: Չնայած ծանր հոգեվիճակին` միշտ կանգնած է Արցախի կողքին:Նա շատ ուժեղ է: Կարծում եմ` այս փորձությունը կհաղթահարի»:
Զարուհի Հայրապետյանն անդրադառնալով Լեւոն Հայրապետյանին առաջադրված մեղադրանքին` նշեց. «Հայրս հանցանք չի գործել: Երկու տասնամյակից ավելի` նա իր գործունեությամբ ապացուցել է, որ Հայաստանն ու Արցախը մեկ ամբողջություն են: Նա Արցախում ստեղծել է մի դրախտավայր, որից օգտվում են մեր հայրենակիցները»: Նշենք, որ երկու ամսից ավելի` ՌԴ կազմի մեջ մտնող Մորդովիայի հանրապետության բանտ տեղափոխված Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակը գնահատվում է համեմատաբար լավ, սակայն ըստ բժիշկների` եթե նա շարունակի բանտային պայմաններում պահվել, հետեւանքը գուցե անդառնալի լինի: Ըստ Լեւոն Հայրապետյանի փաստաբանների` հույսեր կան, որ մինչեւ տարեվերջ նա ազատ կարձակվի:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը