Թրամփն ու Քլինթոնը միմյանց դրական կողմերն են մատնանշել
«Интерфакс»-ը հայտնում է,որ ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփը և Հիլարի Քլինթոնը հոկտեմբերի 9-ին Սենթ Լուիսում կայացած նախընտրական երկրորդ բանավեճի ընթացքում պատասխանել են այն հարցին, թե իրենք կարող են արդյոք գոնե մեկ դրական գիծ նշել միմյանց մեջ: Քլինթոնն ասել է, որ Թրամփը հիանալի երեխաներ ունի և շատ բան է անում նրանց համար: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ Թրամփը չունի այն որակները, որոնք անհրաժեշտ են նախագահ դառնալու համար: Թրամփն իր հերթին հայտարարել է, թե «Հիլարին մարտիկ է և երբեք չի հանձնվում»:
