Քիմ Քարդաշյանի՝ Փաիրզում գողացված զարդերից մեկը հայտնաբերվել է
Ոստիկանությունը, որը վարում է Փարիզում Քիմ Քարդաշյանի կողոպտման հետաքննությունը, գողացված թանկարժեք իրերից մեկը հայտնաբերել է այն հյուրանոցի մոտ, որտեղ իջևանել է աստղը, գրում է Daily Mail պարբերականը: Ինչպես նշում է պարբերականը՝ հանցագործները կարող են ԴՆԹ-ի հետքեր թողած լինել թանկարժեք քարի վրա, ինչը հետաքննության անհրաժեշտ ապացույցներ կտա և կնպաստի հետաքննության ընթացքին:
