Կանանց հանդեպ վերաբերմունքը՝ Քլինթոնի և Թրամփի 2-րդ բանավեճին (տեսանյութ)
Քիչ առաջ ավարտվել է ԱՄՆ նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնի և Դոնալդ Թրամփի երկրորդ հեռուստաբանավեճը։ Թրամփը հայտարարեց, որ եթե ինքը դառնա նախագահ, առաջին հերթին դատախազություն կդիմի՝ Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակները ստուգելու պահանջով. նա օգտագործել է անձնական էլեկտրոնային փոստը՝ գոծնական հարցեր քննարկելու համար, հետևաբար՝ «Քինթոնը բանտում կհայտնվի»: Իր հերթին Հիլարի Քլինթոնը հայտնեց, որ ընդունում է՝ դա իր կողմից սխալ է եղել։ Քլինթոնը մեղադրեց իր մրցակցին՝ կանանց վրա հարձակվելու համար և անարձագանք թողեց Թրամփի մեղադրանքները՝ ուղղված իր ամուսնուն՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնին։ Ավելին՝ տեսանյութով
