Արագածոտնի մարզում այս տարվա հուլիսին տեղացած ուժեղ կարկուտից տուժած գյուղացիները առաջիկա մեկ ամսվա ընթացքում փոխհատուցում կստանան: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, որը մասնակցում էր Ապարանի մոտ գտնվող «Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարան» հուշարձանի վրա հերթական խաչի տեղադրման արարողությանը: «Հարցը շատ ձգձգվեց այս փոփոխությունների հետ կապված: Ինձ թվում է՝ մյուս հինգշաբթի կամ առաջիկա 20 օրվա ընթացքում հարցը կմտնի կառավարություն ու փոխհատուցման խնդիրը կլուծվի»,- ասաց մարզպետը:
Գաբրիել Գյոզալյանը նշեց, որ տեղյակ չէ՝ ինչքան կլինի փոխհատուցումը:
«Բնականաբար, շատ մեծ էր այն գումարը, որը որ տուժել էին: Հիմա հաշվարկները տարել են, կփոխհատուցվի, ես էլ հստակ չգիտեմ՝ հողի հարկ է զիջվելու, ջրի հարկ է զիջվելու, թե այլ կերպ է փոխհատուցվելու, թե վարկերի սառեցում կլինի»,- ասաց նա:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը