Ադելը՝ Տորոնտոյի կենդանաբանական այգում
Բրիտանացի հայտնի երգչուհի Ադելը իր չորսամյա որդու՝ Անջելոյի և շնիկի հետ այցելել է Տորոնտոյի High Park կենդանաբանական այգի, տեղեկացնում է Daily Mail-ը: Նրանց ուղեկցել է Ադելի թիկնապահը:
Ադելը սովորաբար բեմի համար ընտրում է ստվերաներկի երկար սլաքներ և կարմիր շրթներկ, սակայն առօրյա կյանքում երիտասարդ մայրիկը նախընտրում է դիմահարդարման պարագաներ չօգտագործել, ինչն ակնհայտ է լուսանկարներում:
