Ռեալն ու Ադիդասը ռեկորդային պայմանագիր կստորագրեն
Մադրիդի Ռեալը և գերմանական Ադիդաս ընկերությունը ռեկորդային պայմանագիր են ստորագրելու: Պայմանագրի ժամկետը 10 տարով է լինելու, և այդ ընթացքում Ադիդասը տարեկան 140 միլիով եվրո կվճարի, տեղեկացնում է Մարկան: 2015 թվականի ամռանը ռեկորդ էր սահմանել Մանչեսթեր Յունայթեդը, որը տարեկան 98 միլիոն եվրո է ստանում:
