Սլովակ մրցավարը կսպասարկի Լեհաստան - Հայաստան հանդիպումը
ԱԱ-2018-ի որակավորման փուլի Լեհաստան – Հայաստան հանդիպումը սպասարկելու է Սլովակիան ներկայացնող մրցավարական անձնակազմը, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հանդիպման մրցավարն է լինելու Իվան Կրուժլյակը, նրա օգնականներն են լինելու՝ Մարտին Բալկոն եւ Թոմաշ Մոկոշը: Հանդիպման 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կատարելու է Պետեր Կրալովիչը:
