ՄԱԿ ԱԽ-ն չի ընդունել Ռուսաստանի բանաձեւը
ՄԱԿ հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի պլանի աջակցության մասին Ռուսաստանի բանաձեւը եւ սեպտեմբերի 9-ին Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ ձեռք բերած համաձայնությունները չեն ընդունվել ՄԱԿ Անվտանգության խորհրդում՝ ստանալով միայն 4 ձայն: «Նախագիծը չի ընդունվել, քանի որ դրա օգտին բավարար քանակությամբ ձայներ չեն եղել»,-«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: Փաստաթուղթը հավաքել է 4 կողմ ձայն, 9-ը՝ դեմ, 2 անդամ ձեռնպահ են մնացել:
