Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտնել է ԴԱԻՇ-ի ավելի քան 30 զինյալների ոչնչացնելու մասին
Ընդդիմադիր Սիրիական ազատ բանակը (ՍԱԲ) «Եփրատի վահան» գործողության շրջանակներում սիրիայի հյուսիսում անցած մի քանի օրերի ընթացքում ոչնչացրել է ԴԱԻՇ-ի ավելի քան 30 զինյալների, տեղեկացնում է Anadolu-ն՝ հղում անելով թուրքական զինված ուժերի Գլխավոր շտաբին: «Աքտարին և Թուրքմեն Բար բնակավայրերի շրջակայքում Սիրիական ազատ բանակի (ՍԱԲ) զինվորները մարտի են բռնվել սիրիական ընդդիմադիր ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներ ներթափանցած ԴԱԻՇ-ի ահաբեկիչների հետ: Ոչնչացվել է 14 ահաբեկիչ, այնուհետև կոալիցիայի օդուժը ոչնչացրել է ևս 17 զինյալների»,- ասվում է ռազմական գերատեսչության տարածած հայտարարության մեջ:
