Աֆղանստանում ուղղաթիռ է վթարվել. կան զոհեր
Աֆղանստանում ռազմական ուղղաթիռի ընկնելու հետևանքով զոհվել է ութ զինծառայող, հայտնում է Associated Press-ը` վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Դավլաթ Վազիրիին: Վթարը տեղի է ունեցել Բաղլան նահանգի Դանդ-Գորի շրջանում: Ուղղաթիռը ռազմաբազայի մատակարարման համար կատարել է չվերթ: Զոհվել է անձնակազմի հինգ անդամ և աֆղանական բանակի երեք զինվոր:
Վազիրիի խոսքերով՝ վթարի պատճառ են դարձել տեխնիկական թերությունները:
