Shame.am կայքի խմբագիր, Քաղաքական հետազոտությունների կենտրոն ՍՊԸ տնօրեն Արտյոմ Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում պնդեց, որ հոկտեմբերի 5-ին ռեստորաններից մեկում ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախկին նախագահ Տիգրան Ուրիխանյանի կողմնակիցներն իրեն դաժան ծեծի են ենթարկվել:
«Տղամարդն իր ոչ մի արածից չի հրաժարվում, բանն արել ես, ասա՝ հա, արել ենք: Եկան նստեցին, առանց բացատրության խփում էին, ինքն էլ դոնի պես դիվանին նստած նայում էր, հետո խոսեցի իր հետ, ասեց, եթե նյութերը կայքից հանես, դատական հայցերը հետ կվերցնեմ»,- պատմեց Արտյոմ Խաչատրյանը:
Արտյոմ Խաչատրյանն ասաց, որ գլխին և դեմքին վնասվածքներ կան, սալջարդեր և կապտուկներ: Թե ինչու ոստիկանություն չի դիմել հարցին ի պատասխան Խաչատրյանը նշեց. «Արդեն մի քանի հրապարակումներ կան մամուլում: Սկզբում չէի ուզում անգամ մամուլին ասել, հետո ընկերներս համոզեցին»: Նա նաև նշեց, որ սակայն ոստիկանությունը դեռ չի հետաքրքրվել այդ մասին: Արտյոմ խաչատրյանը դեռ չի որոշել, ինչ է անելու հետագայում:
Իսկ ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախկին առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը կտրականապես հերքում է իր առնչությունը Արտյոմ Խաչատրյանի ծեծին:
«Ես չգիտեմ, ինչ եք պատմում: Եթե խոսքը գնում է այն մարդու մասին, ում կայքի մասին ես բարձրաձայնել եմ ԱԺ ամբիոնից, ապա պարզ է, չէ՞, թե ինչու նա պետք է զրպարտի ինձ: Ես նման մարդու մասին խոսել չեմ ցանկանում: Ես իր դեմ դիմել եմ դատարան և հիմա իրականացնում եմ պատգամավորական հետաքննություն պետությանը պատճառված 21 մլն դրամ վնասի հետքերով: Եթե նա ուզում է ինձ վախեցնել, վիրավորել, զրպարտել, որ ես հետ քաշվեմ, ապա ես հետ չեմ քաշվելու՝ բացահայտելու պետության հասցրած վնասի չափը»:
Հարցին, թե մտավախություն չունի՞, որ ոստիկանությունը կարող է հետաքրքրվել ու գործ հարուցել ծեծի առթիվ, պատգամավորը պատասխանեց. «Ավելին, հորդորում եմ, որ ինքը դիմի իրավապահ մարմիններին: Ես հայտնի եմ, որպես հարցերը օրենքով, կարգով իրավունքով, լուծող անձնավորություն, ինձ նման հեքիաթները չեն հետաքրքրում»:
Հոկտեմբերի 5-ին Ուրիխանյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց էր բարձրացրել, թե ինչպես 21 մլն գյուղատնտեսական արտոնյալ վարկը տրվել Shame.am-ի խմբագրին։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը