Սիրիական բանակը մոտեցել է Հալեպի արևելյան շրջաններին
Սիրիայի բանակի առաջավոր ստորաբաժանումները և աշխարհազորայիններն ազատագրել են Հալեպի Հուվեյջա շրջանը և իրենց վերահսկողության տակ վերցրել Ջանդուլ ավտոմայրուղու շրջակայքը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով քաղաքի աշխարհազորայիններին: «Մենք հյուսիսից կտրուկ մոտեցել ենք արևելյան թաղամասերին: Այսօր բանակը և մեր ստորաբաժանումներն ազատագրել են Հուվելջան և Ջանդուլի շրջակայքը»,- ասել է գործակալության զրուցակիցը: Հուվեյջայի ազատագրումից հետո հնարավոր է դարձել շարունակել հարձակումն ահաբեկիչների գրաված Բուստա-ալ-Բաշա շրջանի ուղղությամբ: Հալեպի հյուսիսից առաջխաղացումը սկսվել է պաղեստինցի փախստականների Հանդարատ ճամբարի ազատագրմամբ: Ավելի ուշ ազատագրվել է Կինդի հիվանդանոցը և Շկեյֆ շրջանը, որը գտնվում է Հալեպ մտնելու ճանապարհին:
