Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ավարտին մնացել են հաշված րոպեներ, ամենաթեժ կետերից էր Մառնեուլիի շրջանի ադրբեջանաբնակ Կիզիլ-Աջլո գյուղի թիվ 48 ընտրատարածքը, որտեղ Rustavi2.com-ի փոխանցմամբ՝ քվեարկությունը դադարեցվել է: Պատճառն այն է, որ իշխող՝ «Վրացական երազանք» կուսակցության աջակիցները փորձել են կրկնակի քվեարկություն և «կարուսել» իրականացնել, ինչից հետո «Միացյալ ազգային շարժման» և «Վրացական երազանքի» աջակիցներն ընդհարվել են:
Անհայտ անձինք քարեր են նետել ոստիկանների և ընտրատեղամասի պատուհանների ուղղությամբ, Մառնեուլի են ժամանել Ներքին գործերի նախարարության հատուկջոկատայինները, որոնք ընտրատեղամասից հեռացրել են հանձնաժողովի անդամներին:
Մառնեուլիում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություններով հանդես են եկել քաղաքական ուժերի ներկայացուցիչները:
«Պաատա Բուրճուլաձե-Պետությունը ժողովրդի համար» ընտրական դաշինքի առաջնորդ Պաատա Բուրճուլաձեն մամուլի ասուլիսի ժամանակ խաղաղության կոչ է արել, իսկ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին հորդորել է ընդունել, որ պարտվել է. «Նա պարտվել է, թող տղամարդու պես պահի իրեն»:
«Վրացական երազանքի» ներկայացուցիչ Իրակլի Կոպախիձեն կատարվածի մեջ մեղադրել է «Միացյալ ազգային շարժմանը»:
Միջադեպին անդրադարձել է նաև «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, որն ասել է, որ մեղավորները պատժվելու են:
Տեսանյութը՝այստեղ։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը