ՀՀ Ավետարանական հավատքի եկեղեցիների (ԱՀՔ) միությունը խորը վրդովմունքով նույնպես դատապարտում է հոկտեմբերի 4–ին տեղի ունեցած անմարդկային ոտնձգությունը միության նախագահ, հովիվ Ռաֆայել Գրիգորյանի կյանքի և արժանապատվության նկատմամբ, ինչը լայն հասարակական հնչեղություն է ստացել նաև ԶԼՄ-ներում:Ավետարանական հավատքի եկեղեցիների միությունը պաշտոնապես հայտարարում է, որ իր քրիստոնեական դավանանքի և միության սոցիալական հայեցակարգի սկզբունքների հիման վրա կատարում է բացառապես քրիստոնեական հոգևոր ծառայություն` քարոզելով ավետարանական արժեքներ, չի զբաղվում քաղաքականությամբ, չի մասնակցում քաղաքական գործընթացներին, չի սատարում որևէ կուսակցության, սակայն իր առանձին անդամներն իրավասու են ունենալ ցանկացած քաղաքական կողմնորոշում:ԱՀՔ միությունն ակնկալում է, որ ՀՀ իշխանությունները համարժեք կերպով կգնահատեն այս բռնարարքը մեր երկրի բարի համբավ վայելող և ծայրաստիճան պարկեշտ քաղաքացիներից մեկի՝ Ռաֆայել Գրիգորյանի նկատմամբ և պատասխանատվության կենթարկեն հանցագործներին ՀՀ օրենքների սահմաններում։
ՀՀ Ավետարանական հավատքի եկեղեցիների միության հովվական խորհուրդ
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը