Անկարան կողմ է «Թուրքական հոսքին»
RIA Novosti-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել է,որ Թուրքիան կողմ է «Թուրքական հոսք» նախագծին: «Մենք կողմ ենք «Թուրքական հոսք» նախագծին և Թուրքիայում կառուցվող ատոմակայանին, քանի որ հետաքրքրված ենք փոխադարձ ներդրումների հարցում:Կիրակի ծրագրվում է այդ հարցով հանդիպել իր ռուս գործընկեր Ալեքսեյ Ուլյուկաևի հետ, իսկ երկուշաբթի՝ ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ»,- ասել է նա լրագրողներին:
