Սիրիական բանակը մոտեցել է Հալեպին
РИА Новости-ն՝ հղում անելով քաղաքի աշխարհազորայիններին հայտնում է,որ Սիրիայի բանակի առաջավոր ստորաբաժանումները և աշխարհազորայիններն ազատագրել են Հալեպի Հուվեյջա շրջանը և իրենց վերահսկողության տակ վերցրել Ջանդուլ ավտոմայրուղու շրջակայքը: «Մենք հյուսիսից կտրուկ մոտեցել ենք արևելյան թաղամասերին: Այսօր բանակը և մեր ստորաբաժանումներն ազատագրել են Հուվելջան և Ջանդուլի շրջակայքը»,- ասել է գործակալության զրուցակիցը: Հուվեյջայի ազատագրումից հետո հնարավոր է դարձել շարունակել հարձակումն ահաբեկիչների գրաված Բուստա-ալ-Բաշա շրջանի ուղղությամբ: Հալեպի հյուսիսից առաջխաղացումը սկսվել է պաղեստինցի փախստականների Հանդարատ ճամբարի ազատագրմամբ:
