Պուտինի նկարով պաստառ`Նյու Յորքի կամրջին
ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը հայտնում է,որ Նյու Յորքի Մանհաթենի կամրջին հայտնվել է հսկայական պաստառ` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարով: Պաստառը մակագրված է «Խաղաղարար» բառով: Հայտնի է, որ ներկայումս իրավապահները փնտրում են, թե ով է պաստառը ամրացրել կամրջին: Նշենք, որ երեկ ՌԴ նախագահի տարեդարձն էր: Վերջինս դարձավ 64 տարեկան, եւ չի բացառվում, որ արարքը յուրօրինակ նվեր է Պուտինին` տարեդարձի առթիվ:
