Վրաստանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը, ընտրատեղամասերը բացվել են ժամը՝ 08:00-ին: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն:
Խորհրդարանի 150 պատգամավորները ընտրվում են 4 տարի ժամկետով: Ընտրություններն անցկացվում են խառը համակարգով՝ 77 մարդ ընտրվում է համամասնական կարգով, 73՝ մեծամասնական:
Խորհրդարանում տեղ գրավելու հայտ են ներկայացրել 19 կուսակցություն և 6 ընտրական դաշինք: Հիմնական պայքարը իշխող «Վրացական երազանք» և ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցությունների միջև է: Վերջինիս առաջնորդը Օդեսայի մարզպետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին է, որի նկատմամբ հայրենիքում հետախուզում է հայտարարված:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝Վրաստանում 73 միամանդատ ընտրատարածքներից 12-ում մեծամասնություն են կազմում էթնիկ փոքրամասնությունները:
Ներկայիս խորհրդարանում 3 հայ կա՝ Ռուսլան Պողոսյանը, Հենզել Մկոյանն ու Սամվել Պետրոսյանը, որն այս ընտրություններին չի առաջադրվել:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը