«Առավոտ»-ը գրում է.«Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ահարոնյան փողոցի թիվ 10-14 և հարակից շենքերի բնակիչները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հրավիրում են իրենց բակ՝ փոքրիկ շրջայցի։ Նրանք քաղաքապետին նամակ են գրել ՝ ակնկալելով գործնական քայլեր։ «Վերջին տարիներին մեր բնակելի շենքերն ընդգրկող ընդարձակ բակը վերածվել Է ավտոտնակների բազմակողմ ձեռնարկատիրական հավաքակայանի: Բակից բացի՝ բնակելի շենքերը հակառակ կողմերից շրջափակվել են կից կառուցված ավտոտնակներով՝ բնակիչներին զրկելով անցումներից։
Բակ կոչվածն Էլ պայմանական Է բակ կոչվում, որովհետև այդ հատվածներում բնակիչները զրկված են անցուդարձ անելու, երեխաներին մաքուր օդի հանելու, իսկ մանկահասակները ՝ խաղալու հնարավորությունից։ Բարձիթողի վիճակն այնքան ակնհայտ Է, որ ավտոտնակների տանիքներին արդեն կառուցված են հարկաբաժիններ ՝ զանազան կենցաղային նպատակներով, նույնիսկ գործում են հավանոցներ, ճագարանոցներ, ինկուբատորներ, իսկ ավտոտնակների հիմնական մասը վերածվել Է խանութների և մանրումեծ արհեստանոցներին սպասարկող պահեստների»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը