Երկու օրից կպարզվի՝ ով ում խաբեց

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վաղը թիվ 30 ԸԸՀ-ն կամփոփի Վանաձորի ավագանու ընտրությունները: Իսկ Վանաձորի նորընտիր ավագանու առաջին նիստը տեղի կունենա հաջոր օրը` առաջիկա երկուշաբթի: Հիշեցնենք, երբ հոկտեմբերի 3-ին Վանաձորի ավագանու ընտրություններից հետո «Լուսավոր Հայաստանը» ԲՀԿ-ին եւ «Հայկական վերածնունդ» (ՕԵԿ-ին) կոչ արեց միավորվել ու Վանաձորի քաղաքապետ ընտրել, հիմնականում քննարկվում էր, թե ՀՀԿ-ի նախկին կոալիցիոն գործընկերները ինչպես են մերժելու առաջարկը, որ իրենց «խիստ ընդդիմադիր» կեցվածքը չվնասվի: Այնուհետեւ ՀՎԿ-ն (ՕԵԿ-ը) հայտարարեց, թե «Լուսավոր Հայաստանը» կարող է իրենց միանալ կամ էլ այսօրվանից պետք է խոստանա գալիք ԱԺ ընտրություններին միասին մասնակցել: ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը ՕԵԿ-ի առաջարկը հրապարակավ մերժեց, եւ լուծումը տեսանելի չէր: Բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եւ ՀՎԿ-ի Վանաձորի ավագանու թեկնածուների ցուցակի առաջին համարը` Արկադի Փելեշյանը, Վանաձորում իր քրեական անցյալով հայտնի Ական, ավետարանական եկեղեցու հովիվին ծեծեց: Երեկ հայտնի դարձավ, որ նախօրեին տեղի է ունեցել ՀՎԿ-ի (ՕԵԿ-ի) նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի հանդիպումը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՕԵԿ թեկնածուի վարքի հիմնավորմամբ է կայացվել այդ դժվար որոշումը, որ Վանաձորի քաղաքապետի ընտրություններում ոչ իշխանական թեկնածուն լինելու է ԼՀԿ-ի ցուցակի առաջին համարը` Քրիստ Մարուքյանը: ԲՀԿ-ն եւս հայտարարել է, որ Մարուքյանին է սատարելու: Հուշագիրը կստորագրվի այսօր: Այսպիսով՝ Վանաձորի ավագանու տեղերը հետեւյալ կերպ են բաշխվել. ՀՀԿ՝ 13 մանդատ, ՀՅԴ՝ 2, ԼՀԿ՝ 10, ՕԵԿ՝ 5, ԲՀԿ՝ 3: Ստացվում է, որ ՀՀԿ-ն իր կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի հետ միասին ունի 15 մանդատ: ԼՀԿ-ն, ՕԵԿ-ի եւ ԲՀԿ-ի հետ ունեն 18 մանդատ: Բոլոր ավագանիները պետք է փակ-գաղտնի քվեարկությամբ քաղաքապետ ընտրեն: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մարզի ՀՀԿ-ականներն արդեն սկսել են լոկալ ճնշումները ընտրված բոլոր ավագանիների նկատմամբ, որպեսզի Մամիկոն Ասլանյանի օգտին քվեարկեն: Տեսնենք՝ ինչով կավարտվի գործընթացը»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am