«Քաղաքական և իրավապահ շրջանակներում համառ լուրեր են պտտվում, որ եկող շաբաթ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը պաշտոնանկ է արվելու։ Այդ որոշումը կայացված է եղել վաղուց, սակայն հաշվի առնելով այս կիրակի Ապարանի Սուրբ Խաչ հուշահամալիրում նախատեսված միջոցառումը, պաշտոնանկությունը հետաձգվել է։ Բանն այն է, որ Երևան-Ապարան ճանապարհի վրա գտնվող երկաթյա հայտնի խաշի վրա այս կիրակի կտեղադրվի հերթական 1716-րդ փոքր խաշը հաջորդաբար խորհրդանշելով քրիստոնեության ընդունման «տարիքը»: Այս խիստ կասկածելի հոգևոր արժեք ներկայացնող կոնստրուկցիան ստեղծվել է Հովսեփյանի մտահղացմամբ ե անմիջական մասնակցությամբ։ Ըստ մեր տեղեկությունների, քննարկվում Է Քննչական կոմիտեն Հատուկ քննչական ծառայությունը և Հարկային ծառայության քննչական մարմինը միավորելու և մեկ միասնական կառույց ձևավորելու հարցը։ Ըստ որոշ սպասումների, համակարգը սերնդափոխություն Է ապրելու. Աղվան Հովսեփյանի հետ թոշակի կգնա նաև ՀՔԾ գործող պետ Վահրամ Շահինյանը, և միասնական նոր կառույցի ղեկավարումը կհանձնվի երիտասարդ կադրի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը