Վարուժան Սուքիասյանը հորդորում է

Հայաստանի ազգային հավաքականն Աշխարհի 2018 թվականի ընտրական փուլում վաղը հյուրընկալելու է Ռումինիայի ընտրանուն: Հանդիպման նախօրեին մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը պատասխանեց հարցերին.   - Ասել էիք, որ Հենրիխ Մխիթարյանի միայն ներկայությունը կարևոր է հավաքականի համար, սակայն այս անգամ բացակայում է. ի՞նչ կասեք:   - Տեղին հարց է: Ամեն դեպքում, ֆուտբոլը կոլեկտիվ խաղ է: Ֆուտբոլիստները տրամադրված են, պատրաստ են, վաղը պետք է անմնացորդ նվիրվեն խաղին:   - Հենրիխ Մխիթարյանի հարցով ՀՖՖ-ն միայն գրավոր հարց է ստացել. Դուք բանակցե՞լ եք:   - Դժվարանում եմ պատասխանել: Իրավասու չեմ գնահատական տալ, որովհետև ինքս չեմ զբավում: Մինչև երեկ բանակցությունների մեջ էինք:   - Քիչ հարձակվողներ եք հրավիրել. ինչո՞վ է պայմանավորված:   - Ես նայում եմ բոլոր ֆուտբոլիստներին: Հնարավոր չէ, որ մեկն իմ աչքից բաց թողնեմ: Սպասենք վաղվա խաղին: Ցանկանում եմ չակերտները բացել. իրավունք ունեք դիտարկել ֆուտբոլիստների հրավիրել-չհրավիրելու հարցում: Սակայն ճշմարտության աչքերին ճիշտ նայենք. այդ ֆուտբոլիստներից 80-90 տոկոսը պրակտիկա չունեն, արագուժային ֆուտբոլ դավանող թիմերի հետ խաղալիս «խեղճանում են»: Տեղացիները, ովքեր պրակտիկա ունեն, ավելի լավ կխաղան. տեսնենք:  
- Արաս Օզբիլիսը նույնպես պրակտիկա չունի. ինչպիսի՞ վիճակում է նա:   - Իր փորձով և մտածելակերպով մեզ կօգնի նա: Կարող է բավականին խաղաժամանակ դաշտում լինել:   - Մխիթարյանի բացակայությունը կարո՞ղ է լրացուցիչ խթան լինել մյուս խաղացողների համար, ինչպես օրինակ Ռոնալդուի բացակայությունն էր այլ կերպ տրամադրել պորտուգալացիներին:   - Սպորտային բախտը բարեհաճ չի եղել մեր հանդեպ: Սպասենք և տեսնենք:   - Ինչպե՞ս է տրամադրվածությունը: - Լավատեսորեն եմ տրամադրված, նույնկերպ էլ տղաները պետք է դաշտ մտնեն: Մարտական ոգին չի բացակայում: Խաղն ամեն ինչ կասի:   - Ռումինիայի մարզչի մասին ի՞նչ կարծիք ունեք:   - Փորձառու մարզիչ է, նրա մասնագիտականի մասին հարցերն ավելորդ են: - Ոչ-ոքին բավարա՞ր արդյունք կլինի: - Այդ հարցին դուք պետք է պատասխանեք: - Անհատական հսկողություն լինելո՞ւ է, թե՞ մեր խաղն ենք ցուցադրելու: (Սուքիասյանը հընթացս ասաց միանշանակ, ուստի չհասկացվեց, թե որ դիտարկմանն է մասնագետը համաձայն): Սուքիասյանը հավելեց. «Վերջում ակնկալում եմ, որ թուլացնել լարվածությունը և աջակցեք մեր թիմին. տղաները դրա կարիքն ունեն»:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am