Սյունիքի մարզպետի փոփոխությունը հույսեր չի տալիս,այս մասին հայտարարեց ԳԽ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում :
«Որևէ տարբերություն չեմ տեսնում: Իսկ ինչու՞ ընտրվեց Վահե Հակոբյանը, ի՞նչ սկզբունքով»,-հարցրեց Խաչատրյանը՝ ինչին ի պատասխան լրագրողներից մեկը դիտարկեց, թե վարչապետի խոսքով՝ ինքը նոր կադրերին ընտրում է՝ ելնելով նրանց պրոֆեսիոնալիզմից.
«Մամուլում գրում են՝ Սյունիքը ազատագրվեց Սուրիկ Խաչատրյանից, կոմբինատը՝ Վահե Հակոբյանից: Եթե մարդն ամեն տեղ կարող է աշխատել, նա չի կարող պրոֆեսիոնալ լինել»,-նկատեց ԳԽ նախկին պատգամավորը և հավելեց. «Մարզպետը պետք է քաղաքական դեմք լինի, որպեսզի կարողանա համակարգային փոփոխություններ իրականացնի:Մարզում մարզպետը մեկը չէ, հինգն են՝ ոստիկանապետն էլ է մարզպետ, քաղաքապետն էլ:Մարդը պետք է կարողանա նրանց բոլորի դեմն առնել»:
Վիգեն Խաչատրյանը նշեց, որ առաջին փոփոխությունը մեր երկրում պետք է սկսել նրանից, որ օրենքի առաջ բոլորը լինեն հավասար:
«Որևէ փոքր ձեռնարկատեր այսօր օրենքով չի աշխատում, մենք բոլորս դա շատ լավ գիտենք: Մտնում ես խանութ՝ հագուստի կամ մթերքի, որտեղ մարդն իր օրվա ապրուստն է վաստակում, զգում ես լարված է, վախեցած, որովհետեւ հարկային տեսուչների հետ են աշխատում, ոչ թե օրենքով, որովհետև օրենքով աշխատելու դեպքում կրկնակի տուժելու են»,-ասաց նա:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը