Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը քննադատել է Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադիին՝ Իրաքի հյուսիսում թուրք հրահանգիչների ներկայության վերաբերյալ նրա արած հայտարարությունների կապակցությամբ:Մեկնաբանելով ալ-Իբադիի այն խոսքերը, որ «թուրք զինվորականները չպետք է Իրաքում իրենց զգան այնպես, ինչպես տանը», Թուրքիայի վարչապետը հայտարարել է. «Զինվորականները կատարում են իրենց պարտականությունները, պայքարում են ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դեմ, որոնք դարձել են համայն մարդկության դժբախտությունը»:
Յըլդըրըմը հիշեցրել է, որ Սիրիայում կամ Իրաքում ԴԱԻՇ-ի դեմ պայքարում է ոչ միայն Թուրքիան, այլև՝ ավելի քան 60 երկիր՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի գլխավորությամբ: «Իրաքում ներկայումս գտնվում են այն երկրների հրահանգիչներն ու զինծառայողները, որոնք որևէ կապ չունեն այդ պետության հետ: Այդ պայքարը շարունակվում է հանուն մարդասիրության»,- ասել է Թուրքիայի վարչապետը:
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը