Պետական եկամուտների կոմիտեի դիտակետում ԵԱՏՄ երկրներից ներկրվող ապրանքներ են

ՕՀՎ 2-րդ բաժինը փաստաթղթերի կեղծմամբ հարկերից խուսափելու խոշոր խախտում է հայտնաբերել Պետական եկամուտների կոմիտեն իրավախախտման հետաքրքիր սխեմա է բացահայտել, ըստ որի, տնտեսվարողն արհեստականորեն նվազեցնելով իրացման արժեքները, խուսափել է խոշոր չափի հարկային պարտավորությունների կատարումից: Հատկանշական է, որ իրավախախտը նախկինում աշխատել է ՊԵԿ համակարգում, ինչը ենթադրում է, որ նա, օգտագործելով գիտելիքները և տիրապետելով ՊԵԿ աշխատանքների կազմակերպման առանձնահատկություններին, կարողացել է հմտորեն ծրագրել օրենքը շրջանցելու մի շարք եղանակներ՝ հարկերից խուսափելու նպատակով: Պետական եկամուտների կոմիտեի դիտակետում ԵԱՏՄ երկրներից ներկրվող ապրանքների նկատմամբ հսկողությունն է: Որոշ տնտեսվարողներ սահմանին օգտվելով գործընթացի ազատականացումից, իրացման շուկայում են փորձում շրջանցել օրինական դաշտը: ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 2-րդ բաժնի պետ, գնդապետ Գարիկ Դարբինյանի տեղեկացմամբ` օպերատիվ հետախուզության վարչությունն, այդ թվում 2-րդ բաժինն առանձնակի հսկողություն է իրականացնում ԵԱՏՄ-ից ներկրվող ապրանքների ներմուծման և իրացման ամբողջական շղթայում խախտումների հայտնաբերման ուղղությամբ. «Ամենատարածված տիպային սխեմաներից է, օրինակ, երբ որոշ տնտեսվարողներ ձեռքբերման փաստաթղթերում ցույց են տալիս ոչ հավաստի կամ էապես ավելի ցածր գներ, քան, ասենք կարող է լինել ապրանքի իրական ձեռքբերման արժեքը»: ՕՀՎ 2-րդ բաժնի աշխատակիցները ՌԴ-ից տարատեսակ ապրանքների ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող Գագիկ Ավդալյանին պատկանող «Գալինա» ՍՊԸ-ում ստուգմամբ աննախադեպ խախտում են հայտնաբերել: Ըստ Գարիկ Դարբինյանի, բացահայտվել է, որ «Գալինա» ընկերությունը ներմուծված ապրանքներն իրացնում է մեծ խմբաքանակներով և տարբեր քաղաքացիների անուններով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերի միջոցով: «Սակայն քաղաքացիների անձնագրային տվյալների վերաբերյալ հարցումներից պարզվել է, որ նման քաղաքացիներ ՀՀ-ում չկան: Իրացման փաստաթղթային գները նույնպես հավաստի չեն»,-տեղեկացրել է ՕՀՎ 2-րդ բաժնի պետը: Այսպես, ՀՀ ներքին շուկայում նվազագույնը շուրջ 600 ՀՀ դրամ արժեք ունեցող 1 լիտր արևածաղկի ձեթի իրացման գինը տնտեսվարողը հաշվապահորեն ձևակերպվել է 65 ՀՀ դրամ, շուրջ 1.500 ՀՀ դրամ արժեք ունեցող 1 կգ կարագի գինը՝ 200-250 ՀՀ դրամ, շուրջ 650-700 ՀՀ դրամ արժեք ունեցող 1 կգ ոսպի գինը՝ 85 ՀՀ դրամ: Ի դեպ, Գագիկ Ավդալյանը հիմնադրել և ղեկավարում է նմանատիպ գործունեությամբ զբաղվող ևս 4 ընկերություն` «ԼԼԼ Ստարտ», «Դանի Պլյուս», «Գալինա», «Լիգա Տրանս», «Գագ Թրեյդ» ՍՊԸ-ները: Բոլոր ընկերություններում էլ ներկայում ստուգումներ են իրականացվում օպերատիվ հետախուզության վարչության մյուս ստորաբաժանումների կողմից: Գագիկ Ավդալյանն իր կողմից ղեկավարվող ընկերությունների միջոցով, ըստ ՊԵԿ քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Ռաֆայել Մկրտչյանի, ներմուծված ապրանքների վերաբերյալ հարկային տեսչություններ է ներկայացրել ավելացված արժեքի հարկի հաշվարկներ, որոնցում որպես այդ ապրանքների ձեռք բերման գին նշել է ՌԴ-ից ստացված մաքսային հայտարարագրերում արտացոլված արժեքները՝ դրանցից հաշվարկելով ԱԱՀ: Բացի այդ, Գագիկ Ավդալյանը «Գալինա» ընկերությունով Երևանի «Սուրմալու» տոնավաճառում վարձակալելով տաղավար` ստացել է ՀԴՄ սարք, որով, ընկերության կողմից ներկրված ամբողջ տեսականին որպես իրացում ցույց տալու նպատակով կատարել է կեղծ գործարքներ, սակայն քննությամբ պարզվել է, որ տաղավարում վաճառվել են միայն սպիտակեղեն ու անկողնային պարագաներ: Ներկայում ընկերությունում ստուգումը կասեցված է, ձեռքբերված տեղեկությունները և հաշվարկները ուղարկվել են քննչական մարմին: Կատարվում է նախաքննություն: «Քրեական գործի քննությամբ պարզվել է, որ Գագիկ Ավդալյանն իր կողմից ղեկավարվող ընկերությունների հարկային բեռը շուրջ 10 անգամ արհեստականորեն նվազեցնելու՝ հետևաբար նաև դրանից ծագող հարկային պարտավորությունները թաքցնելու միջոցով խուսափել է խոշոր չափերի հարկային պարտավորությունների կատարումից»,- նշել է ՊԵԿ քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Ռաֆայել Մկրտչյանը: Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է զերծ մնալ նման անօրինական գործողություններից. «Վստահեցնում եմ, որ հատկապես անբարեխիղճ տնտեսվարողները մշտապես մեր դիտակետում են և նրանց նկատմամբ շարունակելու ենք խիստ և հետևողական հսկողությունը»,-ընդգծել է ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 2-րդ բաժնի պետ, գնդապետ Գարիկ Դարբինյանը: ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am