«Ես 2014 թվականին Հալեպից դուրս եկա: Անշուշտ, ցնցում, վախ ապրեցի, բայց հրաշքով փրկվեցի, քանի որ ռումբը կողքս էր ընկել: Երեկ Հալեպում գտնվող ընկերուհուս հետ էի խոսում, ասաց, թե քո ժամանակ դեռ փառք էր, օր օրի վիճակը ծանրանում է: Ընկերուհուս խոսքով՝ հուսահատ են, քանի որ նյութապես ապահովված չեն, հետևաբար՝ երկրից դուրս գալու հնարավորություն չունեն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆեյսբուքյան «Հալեպահայեր» էջի համակարգող Սոսի Միշոյան-Դաբաղյանը:
Հալեպահայ գրող, հրապարակախոս Հակոբ Միքայելյանն էլ հավելեց. «Հալեպում 30.000 հայից մոտ 10.000 է մնացել: Նրանք մեծ հույսեր կապեցին Հայաստանի հետ, քանի որ ունենք-չունենք մեկ հայրենիք ունենք: Այստեղ եկածները տան վարձը վճարելու հետ կապված խնդիրներ ունեն՝ եկամուտ չունենալու պատճառով: Ինչո՞ւ պետությունը այսքան դատարկ շենքերը չի հատկացնում նրանց: Մարդասիրական օգնություն են ուղարկում: Մի քանի տարի առաջ ուղարկված օգնության համար ասացին, որ 100.000 դոլար են ծախսել: Ավելի լավ չէ՞ որ գումարը տաք մարդկանց»: Դիտարկմանը, թե Սփյուռքի նախարարության հաղորդմամբ՝ կացարաններ կան, ուղղակի սիրիահայերը պետք է ցանկանան գալ, Սոսի Միշոյան-Դաբաղյանը պատասխանեց. «Բոլորն էլ ցանկանում են գալ, ուղղակի չեն վստահում ՀՀ իշխանությանը: Շատերը որ եկել էին Հայաստան՝ հիասթափվել ու հեռացել են: Այս երևույթն է, որ վախ է ներշնչում»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը