Հոկտեմբերի 7-ին, Երևանի քաղաքապետի հրավերով, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն (Anne Hidalgo) պաշտոնական այցով կժամանի Երևան:
Նրան կուղեկցի Փարիզի քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր քաղաքական ուղղությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակություն: Այդ առիթով, պատվիրակությունը հանդիպումներ կունենա տնտեսական և կրթական ոլորտի գործընկերների հետ:
Հոկտեմբերի 8-ին տիկին քաղաքապետը կհանդիպի Հանրապետության նախագահին, Արտաքին գործերի նախարարին և Երևանի քաղաքապետին:
Այցի ընթացքում Փարիզի քաղաքապետը ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության հուշահամալիրում, կայցելի նաև Կոմիտասի անվան թանգարան: Տիկին քաղաքապետը կմասնակցի « Էրեբունի–Երևան–2798 »տոնակատարության հանդիսավոր արարողությանը:
Հայոց Ցեղասպանության հուշահամալիր այցելությունը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին ժամը 9.15-ից 10.15:
Լրատվամիջոցները հրավիրվում են լուսաբանելու Փարիզի քաղաքապետի այցըհուշահամալիր: Տիկին քաղաքապետը ճեպազրույցով հանդես կգա լրատվամիջոցների առաջ հուշահամալիր այցելության վերջում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը