Այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, նշեց, որ նորանշանակ կառավարության գործունեությանը գնահատականներ տալը դեռ վաղ է, չնայած այս համակարգում, որևէ լավ բան սպասել հնարավոր չէ:
«Եթե Կառավարությունը ստանձնում է երկրի կառավարման գործը, ապա պետք է իր հասարակությանը ներկայացնի, թե ինչ է պատրաստվում անել և ինչ ցուցանիշների է կարող հասցնել երկրի տնտեսական, սոցիալական վիճակը իրենց կառավարման տարիների ընթացքում»,- ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Այն հարցին, թե եթե վստահ եք, որ այս նոր Կառավարությունը տեսլական չունի, ապա այս կառավարության և Կարեն Կարապետյանի առաքելությունն որն է, նա նշեց. «Միգուցե այն է, որ ընտրություններից առաջ ՀՀԿ-ն փորձի մեղմել սոցիալական դժգոհությունը և ընդհանրապես լարվածությունը: Բնական է, որ նման քայլերը բավականին ժամանակավոր և սահմանափակ արդյունքներ տալիս են, որովհետև մարդիկ այնուամենայնիվ սիրում են գոնե կադրային փոփոխություններ: Կառավարությունից հեռացվել են օլիգարխիկ համարում ունեցող որոշ անձինք: Առաջինը Սուրիկ Խաչատրյանին հեռացրեցին, և այդ քայլերով նրանք փորձում են ընտրություններից առաջ «ռեժիմի» համար ավելի մարդկային դեմք ստեղծել»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը