Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ կփորձի հաշտեցնել լրագրողներին ու Գալուստ Սահակյանին. «Խորհուրդ կտամ, որ մկրատով չկտրտեք խոսքը, որովհետեւ ցանկացած պատրաստված ելույթ, ինչքան էլ պատրաստված լինի այդ քաղաքական գործիչը, հմուտ լրագրողը կարող է ստանալ լրիվ այլ պատկեր, եթե սկսի մկրատով գործողություններ անել: Ավելի լավ է դուք ուշադիր լինեք: Գալուստ Գրիգորիչը միշտ ներող է, ինձ թվում է նորից նա կգա լրագրողների գիրկը»: Խոսելով Սյունիքի նախկին մարզպետի հրաժարականի մասին, Բաղդասարյանը նշեց, որ վստահ է, որ Խաչատրյանը շատ հաջող մարզպետ է եղել։ Իսկ որոշումը կայացրել է վարչապետը՝ համաձայնեցնելով այն նախագահի հետ։ «Ինչու՞ է նա հեռացել։ Այդ հարցը կարող եք տալ ցանկացած նախկին նախարարի կամ մարզպետի։ Բայց անփոխարինելիներ մեզ մոտ չկան։ Պետք չէ կարծել, որ եթե Խաչատրյանին հանել են, նշանակում է պատժելու են։ Եթե հանել են, դա դեռ չի նշանակում, որ նա մեղավոր է։ Եթե մեկին պաշտոնից հանում են, ուրեմն նրան պետք է դատե՞ն։ Ինչի՞ համար։ Կարելի է քննադատել, հասկանալ, թե ինչը նրան չի հաջողվել եւ ինչու։ Բայց պատժի մասին խոսել պետք չէ»,– ասաց Բաղդասարյանը ։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը