«Աստված ոչ անի». Վահրամ Բաղդասարյան

Ողջունելի է, որ ընդդիմադիր ուժերը կարող են գալ կոնսենսուսի, բայց նման միավորումները շատ կարճ կյանք են ունեցել, այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՏՒՄ ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակին:«Աստված ոչ անի, որ սա էլ կարճ տևի: Նման ընդդիմադիր կոալիցիաներ եղել են, բայց շատ կարճ կյանք են ունեցել, որովհետև մի հարցի շուրջ են գալիս համաձայնության»,- ասաց նա: Հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն որոշ լծակներով ազդի այդ գործընթացի վրա, նա պատասխանեց. «Որևէ ուժեղ իշխանության, հզոր քաղաքական ուժի ձեռնտու չէ խարխլված ընդդիմություն: Եթե իշխանությունն ունենում է կառուցողական ու հզոր ընդդիմութուն, այդ ընդդիմությունն ավելի հզոր ու զգոն է լինելու: Մենք որևէ անգամ նման փորձ չենք կատարել»:Անդրադառնալով ՀՎԿ խմբակցության հայտարարություններին, թե Վանաձորում Հայկական վերածնունդի թեկնածու Արկադի Փելեշյանը Ռաֆայել Գրիգորյանի հետ խնդիրներ է ունեցել, որովհետև Գրիգորյանը ՀՀԿ օգտին կաշառք է բաժանել, Բաղդասարյանն ասաց, որ խոսել է ՀՎԿ անդամների հետ, նրանք ասում են, որ իրենց ինֆորմացիան է դա: «Մարդը, որը տուժել է, ինտելեկտուալ մարդ է, որը քաղաքական ինտրիգներին չի մասնակցում: Նրան վարկաբեկելը, նման մեղադրանքներ առաջադրելը, ինձ թվում է, որ մեղք են գործում: Իսկ Արկադի Փելեշյանը մեծերի նկատմամբ բավական հարգալից երիտասարդ է: Ափսոսում եմ, որ նման կենսագրությունով է մտնում քաղաքական դաշտ, և ինձ համար զարմանալի է, որ նման միջադեպ է եղել, որովհետև նման երևույթ ես չեմ տեսել իրենից»,- ասաց նա:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am