Շուրջ մեկ, մեկ ու կես տարի առաջ, երբ Ռիփփին Ռուսաստանի Դաշնությունում էր, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնել էր, որ մտադիր է առաջիկայի իր պլանները կապել այդ երկրի հետ։ Նա ապրում եւ աշխատում էր այնտեղ։ Բայց, ահա, Հայաստան կատարած վերջին այցը փոխեց բոլոր պլանները։ «Այնպես ստացվեց, որ Հայաստանից մի շարք առաջարկներ ստացա եւ պայմանագրեր կնքեցի։ Այդպիսով՝ վերադարձս դեպի Ռուսաստան հետաձգվեց։ Այնինչ՝ ես ծրագրել էի Հայաստան գալուց 10 օր անց վերադառնալ ՌԴ։ Ընկերներս անընդմեջ զանգահարում են, հարցնում, թե երբ եմ հետ գնալու։ Բայց, այնուամենայնիվ, Հայաստանի հետ շատ պլաններ չեմ կապում։ Դրսում տրվող հնարավորություններն ավելի մեծ են։ Ցավոք, մեր շուկան փոքր է, արտիստների հնարավորությունները՝ սահմանափակ»,- մեկնաբանեց Ռիփփին։ Հարցին, թե երգչուհին երգո՞ւմ էր Մոսկվայի ակումբներում եւ արդյոք ապագայի իր պլանները կապում է այդ քաղաքի հետ, Ռիփփին պատասխանեց. «Այնտեղ ակումբներում մշտական չէի աշխատում, այլ հանդես էի գալիս որպես հրավիրյալ երգչուհի։ Հիմա էլ Մոսկվայի հետ կապված շատ ծրագրեր կան, սակայն մանրամասներ չեմ կարող հայտնել, ապագան դեռ անորոշ է»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը