«Գյումրիում «Հայկական վերածննդին» միանալու ցանկություն են հայտնել այն քաղաքական ուժերը, որոնք 6 տոկոսի շեմը չեն հաղթահարել։ Այս պահին նրանց բոլորի հետ տարվում են քննարկումներ։ Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստանին», ապա երեկ մենք հայտարարել ենք, որ աջակցում ենք Քրիստ Մարուքյանին։ Նախապայմանների մասին այս պահին չեմ ուզում խոսել, քանի որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը խոսել է միայն առաջարկությունների մասին», - ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը :
Ինչո՞վ ժողովուրդը կարող է վստահ լինել, որ 2008 թ-ի նման այս անգամ ևս կուսակցությունը չի միանա ՀՀԿ-ին հարցին , Մ.Շահգելդյանը պատասխանեց․
««Հայկական վերածնունդը» տարբեր կուսակցությունների միավորման արդյունքում է ձևավորվել, ինչը նշանակում է, որ նրանք կոնսոլիդացիայի կողմնակից են եղել։ Ես այդ հարցը ոչ ճիշտ մոտեցում եմ համարում։ 2008 թվականի հետ կապված ՕԵԿ-ն իր դիրքորոշումները բազմիցս արտահայտել է։ Դա քայլ էր՝ խուսափելու համար էլ ավելի շատ զոհերից։ Տվյալ մոտեցումը հստակ է և ներկայացված է հասարակությանը, որը կարծում եմ՝ ավելի մեծ ըմբռնումով է մոտենում այս հարցին», - ասաց նա։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը