Թուրքիան 18 հարված է հասցրել Սիրիայում ԻՊ-ի դիրքերին
MK.ru-ն՝ հղում անելով թուրքական զինված ուժերին հայտնում է,որ Թուրքիայի բանակը մեկ օրում 18 հարված է հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին, ոչնչացվել է ահաբեկիչների կողմից օգտագործվող 15 շինություն: Նաև չեզոքացվել է խմբավորման երեք գրոհային:
Բացի այդ, զոհվել են Անկարայի կողմից աջակցվող չափավոր ընդդիմության մոտ 10 կողմնակից:
