ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց . «Կառավարության որոշ դիրքորոշումներ կան, որոնք ցույց են տալիս, որ այս կառավարությունը չունի զարգացման տեխնիկա: Մասնավորապես մեր հարցադրմանը, թե երկրի թոշակառուները, որոնք թվով 463 հազար մարդ են, ի՞նչ հեռանկար կարող են սպասել թոշակի բարձրացման, մենք ոչ միայն պատասխան չենք ստանում, այլև ստանում ենք սոցապ նախարարի և ֆինանսների նախարարի հավաստիացումը, որ թոշակները չեն բարձրացվի։ Մինչդեռ, կառավարությունը պետք է ասի, թե ինչ է պատրաստվում անել։ Կարող էր, չէ՞, ասել, որ 3 տարում, 5 տարում կբարձրացնենք թոշակները, չեն ասում»։
Ինչպե՞ս կարող է կառավարությունը պրոֆեսիոնալ կառավարիչներ բերել կառավարություն այս աշխատավարձերով,ասաց նա. «Ի՞նչ է ասում վարչապետը։ Ասում է՝ չգիտեմ։ Սա ցույց է տալիս, որ կառավարությունը տեսլական չունի։ Որևէ լուծում, հեռանկար չի տալիս այս կառավարությունը։ Սա չի սիրում որևէ պատասխանատվություն ստանձնել։ Այս իշխանությունը չի ասում, թե որտեղ է ուզում հաջողել։ Մենք առայժմ տեսնում ենք կառավարություն, որը հեռանկար չի առաջարկում»։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը