Համակարգային փոփոխության ցանկություն չկա. այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը. «Նախարարությունների անվանումների փոփոխությունները չեն ազդելու մեր կյանքի որակի վրա։ Սերժ Սարգսյանը մանիպուլացնում է հանրությանը, թյուրիմացության մեջ է գցում, թե արատավոր անձանցից ազատվում է, բայց համակարգային փոփոխություն չի ցանկանում իրականացնել»։
Ըստ Զարուհի Փոստանջյանի, սրանք կոսմետիկ միջոցներ են, բայց որակական փոփոխությունների չեն բերելու: Մեր հարցին՝ Դուք բազմիցս եք ասել, որ Սուրիկ Խաչատրյանը կարեւոր դերակատար է Սերժ Սարգսյանի համար, կարեւոր խաղացող է իր շախմատային տախտակում եւ նրա միջոցով է, որ կարողանում է ընտրություններին վերընտրվել, Ձեր կարծիքով Սերժ Սարգսյանը հիմա զոհում է իր գլխավոր խաղաքարերից մեկին, որ ամբողջ խա՞ղը հաղթի՝ նա պատասխանեց. «Սուրիկ Խաչատրյանն առաջին անգամ չէ, որ պաշտոնանկ է եղել եւ հետո նշանակվել: Սուր պահերին, երբ պետք էր կեղծել հանրաքվեն, նա դիմեց այդպիսի գործիքի: ՀՀ-ն բաժանել են 13 ընտրատարածքի եւ այդ ընտրատարածքներում արդեն ունեն որոշակի սցենար, գիտեն ինչպես պետք է կեղծեն ընտրությունները: Դրա վերջին փորձը Գյումրիի եւ Վանաձորի ընտրություններն են»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը