Հոկտեմբերի 6-ին, ժամը 16:00-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռուբինյանց փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի ծանրաքաշ և առողջական խնդիրներ ունեցող բնակիչը ընկել է հատակին և նրան անկողին տեղափոխելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված բնակարան է ժամանել թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ օղակի հրամանատար Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության մայոր Դ. Դանիելյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն նշված բնակարան է է ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը: Հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ ցուցաբերել են համապատասխան օգնություն և 45-ամյա Ալվինա Մարդիյանին հատակից տեղափոխել են անկողին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քիչ առաջ Ա. Մարդիյանը հանկարծամահ է եղել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը