Քոչարյանը հաղթական առաջ է շարժվում

Կադրային տեղաշարժերի առաջին գծում նախարարներն են, բայց կա երկրորդ գիծ, որ նվազ կարևոր չէ։ Երկրորդ գծում հաղթական առաջ է շարժվում Ռոբերտ Քոչարյանը։ Մնում է Վարդան Օսկանյանը դառնա Անվտանգության խորհրդի քարտուղար, որ պատկերն ամբողջանա։ Յուրի Խաչատուրո՞վը։ Նա երկար չի մնա մի պաշտոնում, որտեղ գործնական ոչինչ չկա ամեն ինչ քաղաքականություն է քաղաքականության վրա։ Լավ, Հ1–ը որոշել էր ռաբիսանալ, թող ռաբիսանար։ Հ2-ը բարձր հիմքերի վրա այդ գործն անում է տարիներով, ԱԼՄ-ի պես փակե՞լ են։ Նույնիսկ Գալուստ Սահակյանն է «մենակ, մի քանի հոգովե ռաբիսին տրվում երևի նիստերի ընդմիջումներին։ Բայց ՀՀ նախագահը գնաց Հանրային, ճիշտ է, տոնի առիթով, ու… քննադատեց։ Ռուբեն Ջաղինյանին գործից հանելն ու մեկ տասնյակ թեկնածուների շրջւսնառության մեջ դնելը նոր շարմ է։ Ով էլ գնա, նախագահականից լրատվական դաշտը համակարգողը լինելու է Ալեքսանդր Հարությունյանը։ Դեսպանափոշին նրա ուսերին առանձնապես չնստեց նա վերադարձավ նախագահական, որտեղ կյանքը լավ էլ ստացվում էր Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք։ Վերադարձավ նաև Արմեն Գևորգյւսնը տարանցիկ պաշտոն ունենալով ԱԽ քարտուղարի մի քանի ամսվա աշխատանքը։ Իհարկե, կա փայտի հակառակ ծայրը նրանք, գործող նախագահի մերձավոր շրջանակ վերադառնալով, ոչ թե բերում են Ռոբերտ Քոչարյանին իրենց հոգում, այլ ՀՀ երրորդ նախագահը երկրորդի կադրային ռեսուրսներն է մաշում, որ ոչ ոք X պահին չդառնա վտանգավոր։ Ինչպես գոյության իրավունքն է վերադարձվում Ռոբերտ Քոչարյանի ձախողված քաղաքական նախագծին ԲՀԿ-ին Գագիկ Ծառուկյանի նւսխագահությամբ։ Փորձեք պատկերը ամբողջացնել, կպարզվի պատկեր չկա, կան էսքիզներ ու չոր մաթեմատիկա։ էսքիզ 1. X պահին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս և գլխավորում ՀՀԿ-ի համամասնական ցուցակը։ Ընտրություններից հետո նա դառնում է Աժ նախագահ, վարչապետ թողնելով Կարեն Կարապետյանին, պայմանով քաղաքականությունը ինձ, տնտեսությունը քեզ։ Իբրև խորհրդարանական կառավարման մոդելն ընտրած պետության Աժ նախագահ ինքն էլ բանակցում է ԼՂ հարցով։ էսքիզ 2. X պահին Սերժ Սարգսյանը ինքն է դառնում վարչապետ Կարեն Կարապետյանին վերադարձնելով որտեղից եկել էր, նույնիսկ նրա ու նրա թիմի ՀՀԿ-ական դառնալուց հետո։ ԼՂ հարցով բանակցությունները ինքն էլ վարում է իբրև վարչապետ։ էսքիզ 3. X պահին. որ կարող Է ստեղծվել Աժ ընտրությունների ՀՀԿ-ի համար ֆորս մաժորով, Սերժ Սարգսյանը ո՞ւմ կարող Է վստահել ԼՂ բանակցությունները, եթե ոչ Ռոբերտ Քոչարյանին։ Ոչ միայն Ղարաբաղը, այլև այն, ինչ Հայաստանում անեն։ Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:   

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am