«Սևանի այլևս նախկին քաղաքապետ ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանը չի պատրաստվում լքել ՀՀԿ-ն։ Նա մերձավորներին ասել է, որ մնալու է ու վեր հանի «արդարությունը», թե ինչպես իր գլխին սարքեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը։ Թեև խիստ վիրավորված է իր նկատմամբ վերաբերմունքից և աջուձախ հայտարարում է ՀՀԿ-ի ընտրազեղծարարությունների մասին, որ Սևանում «դափոնով» լցոնում է արվել, և, որպես ապացույց, վկայակոչում է ընտրողների մասնակցության անհավանական բարձր ցուցանիշը։ Ուդոն 3 հազար ձայն էր ստացել ու պարտվել «Սևան» ազգային պարկի փոխտնօրեն, անկուսակցական, ՀՀԿ-ի հովանավորյալ Սարգիս Մուրադյանին, իսկ պաշտոնական տվյալներով՝ Սևանում ընտրություններին մասնակցել է մոտ 12 հազար քաղաքացի՝ 19 հազար ընտրողների ընդհանուր թվից, ընտրողների 61.30 տոկոսը։ Սա այն դեպքում, երբ ավելի քաղաքականացված Գյումրիում մասնակցել է 36.59, Վանաձորում՝ 42.66 %»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը