Մոսկվան պատրաստ է
Մոսկվան պատրաստ է աշխատել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ֆրանսիական բանաձևի նախագծի վրա, հինգշաբթի հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է RIA Novosti-ն: «Մեր բանակցությունները (Ֆրանսիայի արտգործնախարարի հետ) եղել են օգտակար: Մենք խոսել ենք այն նախաձեռնության մասին, որը Ֆրանսիան մտցրել է ՄԱԿ-ի ԱԽ, բանաձևի համապատասխան նախագիծը, մենք պատրաստ կլինենք այդ տեքստի վրա աշխատել՝ ելնելով այն սկզբունքային մոտեցումներից, որոնք ամրագրված են ռուս-ամերիկյան պայմանավորվածություններում, և իհարկե, հաշվի առնելով այն լուծումները, որոնք արդեն ընդունված են ՄԱԿ-ի ԱԽ-ում, Սիրիայի աջակցման միջազգային խմբում՝ չի կարելի մոռացության տալ»,- ասել է Լավրովը Մոսկվայում Ժան-Մարկ Էյրոյի հետ բանակցությունների արդյունքում:
