Մահմուդ Աբասը տեղափոխվել է հիվանդանոց
Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը հիվանդանոց է տեղափոխվել բուժզննում անցնելու նպատակով: BBC-ի փոխանցմամբ` Աբասի վարչակազմի ներկայացուցիչը մասնավորեցրել է, որ խոսքը սիրտ-թոքային հետազոտության մասին է:
Միաժամանակ վերջինս ընդգծել է, որ Աբասն իրեն լավ է զգում, իսկ բուժզննումն անհրաժեշտ է արյան անոթների հնարավոր խցանումը բացահայտելու և վերացնելու համար:
