«Կրկնում եմ. Ս-400-ը և Ս-300-ը ոչ մեկին չեն սպառնում». Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան Ս-300 զենիթահրթիռային համալիրները (ԶՀՀ) Սիրիայում տեղադրել է իր զինվորականների հուսալի պաշտպանության համար, հայտնում է TASS-ը: «Մենք պետք է ապահովենք մեր զինվորականների, ռազմատիեզերական ուժերի, Տարտուս նավահանգստում նյութատեխնիկական ապահովման մեր կետի հուսալի պաշտպանությունը այն իրադրությունում, որը չի հանդարտվում»,- ասել է նա:
«Կրկնում եմ. և՛ Ս-400-ը, և՛ Ս-300-ը դրանք պաշտպանական սարքավորումներ են, որոնք ոչ մեկին չեն սպառնում»,- ավելացրել է նա:
