Այսօր «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կուսակցության կենտրոնական գրասենյակում հանդիպել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին և «Լուսավոր Հայաստան» կուսակցության Վանաձոր քաղաքի ավագանիների ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանին:Հանդիպման ընթացքում քննարկվել են Վանաձորի քաղաքապետի առաջիկա ընտրության ժամանակ քաղաքապետի թեկնածուի համատեղ պաշտպանության և երկու կուսակցությունների կարճաժամկետ և երկարաժամկետ համագործակցության հարցերի լայն շրջանակ: Այնուհետև «Հայկական վերածնունդ» և Լուսավոր Հայաստան կուսակցությունների` վերջին օրերի երկարատև բանակցությունների արդյունքները ՀՎԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է ավելի ուշ տեղի ունեցած ՀՎԿ կառավարման խորհրդի արտահերթ նիստի քննարկմանը:Քննարկման արդյունքումՎերահաստատելով «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասրյանի մշտապես հնչեցրած թեզը, որ Հայաստանում պետք է ձևավորվեն իրական քաղաքական կոալիցիաներ, երբ դրանցում ընդգրկված քաղաքական ուժերը պետք է վճռորոշ ազդեցություն ունենան որոշումների կայացման վրա,
Հիմք ընդունելով «Հայկական վերածնունդ» կուսակցության նախկինում արված հայտարարություններն առ այն, որ Հայաստանում անհրաժեշտ է ընդդիմադիր քաղաքական ուժերի լայն կոնսոլիդացիա,Հաշվի առնելով Վանաձոր քաղաքում տեղի ունեցած ավագանու ընտրությունների արդյունքում ընդդիմադիր և իշխանական քաղաքական ուժերի ստացած քվեների հարաբերակցությունը և նկատի ունենալով, որ ընտրությունների արդյունքում ընդդիմադիր քաղաքական ուժերը միասին ստացել են վանաձորցիների քվեների մեծամասնությունը,Հաշվի առնելով և հարգելով վանաձորցիների կատարած ընտրությունը ինչպես նաև կարևոր համարելով Հայաստանում փոփոխություններ կատարելու հրամայականը,«Հայկական վերածնունդ» կուսակցությունը որոշում կայացրեց Վանաձորի քաղաքապետի ընտրություններում աջակցել և պաշտպանել «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Քրիստ Մարուքյանի թեկնածությունն, ինչը կամրագրվի «Հայկական վերածնունդ» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների միջև հետագա քաղաքական համագործակցության վերաբերյալ համաձայնագրով:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը