Կործանիչ «Մեթյու» փոթորիկն առնվազն 69 մարդու կյանք է խլել
Կործանիչ «Մեթյու» փոթորիկն առնվազն 69 մարդու կյանք է խլել: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Նշվում է, որ փոթորիկն արդեն հարվածել է Հաիթին ու Բահամները և այժմ ուղղվում է դեպի ԱՄՆ արևելյան ափ, որտեղ ավելի քան 2 միլիոն մարդ է տարհանվել:
