46 մլն դրամ` սիրիահայերի օգնության համար
Սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով ՀՀ կառավարությունը հատկացրեց ավելի քան 46 մլն դրամ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ նալբադյանը նշեց, որ միջոցները հատկացվում են կառավարության պահուստային ֆոնդից: «Գումարը նվիրաբերության կարգով կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու նպատակով»,- ասաց արտգործնախարարը:
