Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի պաշտպանների Խանդոյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։ Այս մասին դատական նիստի ավարտից հետո լրագրողներին հայտնեց Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը։ Նրա խոսքով, իրենք դատարանից այլ որոշում չէին էլ ակնկալում: Վճռի հրապարակման պահին Խանդոյանը դահլիճում չի գտնվել, քանի որ Խանդոյանը հեռացվել էր նիստերի դահլիճից, քանի որ նրա հայտարարությունը դատարանի կողմից դիտարկվել էր որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանին՝ Միայնակ Գայլին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածով (Պատանդ վերցնելը) և 235-րդ հոդվածով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը