Ուժեղ պայթյուն` Ստամբուլում
Ստամբուլի Յենիբոսայի շրջանում հզոր պայթյուն է որոտացել, այն տեղի է ունեցել ոստիկանական շենքի դիմաց, հայտնում է թուրքական «Միլլիյեթ» թերթը: Պայթյունի հետևանքով գրանցվել է 5 վիրավոր, որոնցից մեկի վիճակը բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատում: Թուրքական ԶԼՄ-ներում ակտիվորեն շրջանառվում է ահաբեկչության վարկածը. ամենայն հավանականությամբ ոստիկանական շենքի դիմաց պայթուցիկներով լի մեքենա է պայթել: Անվտանգության տեսախցիկները ֆիքսել են պայթյունից անմիջապես հետո մոտոցիկլետով դեպքի վայրից հեռացող անձի, որին այժմ փնտրում է ոստիկանությունը:
