«Սահակաշվիլին՝ դագաղում»
Վրաստանի «Մեր հայրենիք» ընդդիմադիր դաշինքի անդամներն ու աջակիցները Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան մոտ են բերել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խրտվիլակով դագաղը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ակցիայի մասնակիցներն իրենց հետ Սաակաշվիլիի խրտվիլակով կարմիր դագաղ և ավելներ են բերել, որոնք բանտերում բռնության խորհրդանիշ են համարվում: Ակտիվիստների խոսքերով՝ Սաակաշվիլիին «ստեղծել են» Միացյալ Նահանգները: Դեսպանատուն գնալուց առաջ «Մեր հայրենիք»-ի անդամները հավաքվել են Սաակաշվիլիի հիմնած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակի մոտ: Հաղորդվում է, որ ակցիայի ընթացքում վիճաբանություն է տեղի ունեցել ակտիվիստների և կուսակցության աջակիցների միջև:
