ՀՀ կառավարության որոշմամբ «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ»-ին ամրացված պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Նալբանդյան փողոց 28 հասցեում գտնվող 7809.9 քառ. մետր մակերեսով շենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից բաժնային մաս հանդիսացող 2520 հա մակերեսով հողամասը կօտարվի՝ դասական աճուրդով: Աճուրդի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսը՝ 13 մլրդ 223 մլն 413 հազար 600 դրամ:
Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ գույքը ձեռք բերելու դեպքում գնորդը պարտավոր է վճարել նաև հողամասի կադաստրային արժեքը՝ 151 մլն 226 հազար 400 դրամ:
Պետական գույքն օտարելու մասին նախագծում նշված է. «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանն ամրացված 7809.9 քառ. մետր մակերեսով տարածքից մի շարք տարածքներ (ընդհանուր մակերեսը կազմում է 1887.4 քառ. մետր) վարձակալությամբ հանձնված են այլ կազմակերպությունների, որոնցից երկուսի վարձակալության ժամկետը լրանում է 2017, իսկ մեկինը` 2018 թվականներին:
Ելնելով պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման քաղաքականությունից՝ ներկայացված նախագծով առաջարկվում է նշված գույքը ներկայացնել օտարման՝ աճուրդով»:
Գույքն օտարելուց հետո այն գնորդին պայմանագրի կնքումից հետո կհանձվի եռամսյա ժամկետում:
Հաշվի առնելով, որ ներկայումս առաջացել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը շենքային պայմաններով ապահովելու անհրաժեշտություն, կառավարությունը հաստատել է նաև Երևանի Վ.Սարգսյան 3 հասցեի այրված շենքի 1-ին հարկի նախկին սեփականատերերի համար կառուցած շենքի ձեռք բերման գործողությունների ծրագիրը՝ նշված շենքում վերոնշյալ նախարարության աշխատակազմին տեղակայելու համար:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը